ՊՆ-ից տեղեկացնում են, որ մոտ 10 օր առաջ Վարդենիսի ուղղությամբ թշնամական պետության զինծառայող են բռնել մեր դիրքապահները ։ Այնուհետեւ երկրի անվտանգության եւ զինծառայողների կյանքի ու առողջության մասին զօր ու գիշեր հոգ տանող գերատեսչությունից հայտնում են, որ այդ օրերի ընթացքում պարզել են , որ ադրբեջանցի զինծառայողը մոլորվել է , եւ բռնել հետ են տվել։
Տենց լավ չի, ականապատ դաշտի քարտեզներն էլ գրպանը դրեք նոր հետ ուղարկեք։ Կամ եթե քարտեզները վաղուց տվել պրծել եք, տեսեք ինչ կա, որ կարելի է հետը դնել, որպեսզի դատարկ ձեռքով հետ չգնա։
Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղերքն էլ` ինպես ստեղծված իրավիճակի թիվ մեկ մեղավորն եւ թիվ մեկ պատասխանատուն էր հայտարարում մեկ տարի առաջ նախընտրական քարոզարշավի ժամանակ , կսպասեն մի քանի ամիս։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vitali.mangasaryan/posts/pfbid036fVZ5dtRAi4iKnvtyyTZfSU6AitAmHyZLnTugJCBYp4JWWLH6Nz42dBwC3qXbkbdl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել