Քերոբյան Վահանի հունիսը

Քերոբյան Վահանը բոլորին կոչ է անում ծափ տալ, պար գալ ու խնդալ. 2022-ի հունիսը խիստ բարեբեր է եղել նրա համար:

Մարդը հերթական վիճակագրությունն է հրապարակել՝ ցույց տալու սեփական տաղանդը՝ էկոնոմիկան զարգացնելու հարցում: Ըստ այդմ՝ այս հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ունենք ՏԱՑ-ի 118.5%, ՍԳԻ-ի 110.3%, ատաքին շրջանառության 171%, արտահանման 168.1%, ներմուծման 173.1% աճ և այլն:

Քերոբյան Վահանի մանիան՝ առիթ-անառիթ թվակոխ անելու թերսնվող բնակչության մեծ թիվ ունեցող Հայաստանի քաղաքացիներին, կարող է բացատրվել երկու բանով, որոնք ոչ թե միմյանց բացառում են, այլ՝ փոխլրացնում. մի կողմից՝ Նիկոլն է ազգին համոզում՝ աղքատությունը մարդկանց ուղեղներում է, ու աղքատություն իրականում չկա, մյուս կողմից՝ Վահանն է իր ալկաշությունը քողարկում՝ իրեն մատուցելով՝ մեծ էկոնոմիստ:

Դե հիմա գնա ու այսքանից հետո հարուստ մի եղիր Հայաստանում, դե հիմա գնա ու այսքանից հետո մի համոզվիր, որ աղքատությունը մարդկանց ուղեղներում է, այլ ոչ թե կյանքում:

Հետո էլ մարդիկ զարմանում են, թե ինչպես հանկարծ ՔՊ-ական խունտան ու այդ խունտայի ամեն մի աննշան անդամ կարճ ժամանակահատվածում օլիգարխ համարյա դարձավ. Հայաստանը մի երկիր է, որտեղ հարուստ չլինելն ուղղակի մեղք է: Ահա այս «ճշմարտությունն» է, որ Վահան ապին անընդհատ փորձում է ռեկլամել, մտցնել մարդկանց գլուխն ու հանգիստ խղճով հարբել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել