Թուրքիայում, Հայաստանից կոնկրետ քայլերի են սպասում. դա կլինի համապարփակ խաղաղության պայմանագիրը, Զանգեզուրը, կլինեն իրենց ուղղությամբ կատարվելիք քայլերը: Կոնկրետ քայլերի են սպասում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կայունություն և խաղաղություն են ցանկանում,իսկ Հայաստանն էլ պետք է ցույց տա, որ ինքն էլ է դա «ցանկանում».այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Թուրք նախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանն ուզի-չուզի այս ողջ գործընթացը Թուրքիան համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ։
Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարել է, որ պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունը և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպումները սահմանում են հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղությունները՝ դրանցից մեկը հաղորդակցական ուղիների, այդ թվում` «Զանգեզուրի միջանցքի» բացումն է:
«Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համար։ Այս մասին խոսել է նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների երկրորդ եռակողմ նիստի ժամանակ։
Շենթոփը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ոչ մի անգամ չհիշատակելով Հայաստանը։
Հայաստանն այսօր հայտնվել է այնպիսի ամոթալի իրավիճակում, երբ Հայաստանի սահմանների շուրջ քննարկումներում Հայաստան անունը անգամ չի օգտագործվում։
Հայաստանի գործող իշխանություններին դա ընդհանրապես չի հետաքրքում, ոչ մի կերպ Հայաստանից արձագանքներ չկան ո՛ չ միջանցքի բացման, ո՛ չ տարածքների հնարավոր հանձնման մասին։
Փոխարենը, Իրանն է խոսում նրա մասին,որ Սյունիքը պետք է պահել և այն պետք է մնա Հայաստանին։ Իհարկե դա բխում է նաև Իրանի շահերից,բայց Հայաստանի դավադիր իշխանությունները այս մասին լռում են ու ևս մեկ անգամ հաստատում այն անհերքելի փաստը, որ իրենց համար միևնույնն է ՝ հայ ժողովրդի անվտանգությունը, պետության սահմանների անխախտելիությունը, ստեղծած աղետալի վիճակը։
Մոռացության է մատնվել՝ ՀՀ սուվերեն տարածքում գտնվող թշնամու զորքերի առկայությունը և չեն հերքվում նաև այն խոսակցությունները, որ միջանցքը բացվելու է ։
Հ.Գ. 2018թ-ից հետո իրավիճակը շեշտակի փոխվել է, բայց ոչ հայ ժողովրդի օգտին և ոչ բանակցային իրենց կետից։
Մինչ 2018 թվականը Հայաստանը բանակցային սեղանի շուրջ էր նստում, 2018-ից հետո Հայաստանը հայտնվեց բանակցային սեղանի վրա։ Հայաստանը գահավիժման տանող այս իշխանությունները,
չպե՛ տք է մեկ օր ավել մնան իշխանության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել