Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ մտադիր է այսօր հեռանալ պաշտոնից։ Նրա կարծիքով՝ Իտալիայի կառավարությունն այլեւս չի վայելում խորհրդարանի աջակցությունը եւ չունի արդյունավետ աշխատանքի պայմաններ։

–Վերջին օրերին իմ կողմից դրսևորվեց առավելագույն ջանքեր՝ շարունակելու ընդհանուր ուղին… այս ջանքերը բավարար չէին… ազգային միասնության կողմնակիցների մեծ մասը, ովքեր աջակցում էին այս կառավարությանը նրա ստեղծման օրվանից, այլևս չկան,- հավելել է վարչապետը։

Իտալիայում կառավարական ճգնաժամի սրումը սկսվել է մայիսի կեսերին, երբ «Հինգ աստղ» շարժումը հրաժարվեց քվեարկել Իտալիայի քաղաքացիներին ֆինանսական օգնության մասին հրամանագրի հաստատման շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել