Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է իր հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը, ով ճնշում է գործադրում ակումբի ղեկավարության վրա, որպեսզի հնարավորինս շուտ հեռանա ակումբից։

Լրագրող Բրունո Անդրադեի տեղեկություններով՝ ՄՅՈՒ-ն կդիտարկի առաջարկներ, որոնք սկսվում են 14 միլիոն եվրոյից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոնդոնի «Չելսին» Ռոնալդուին պատրաստվում է ձեռք բերել 20 մլն եվրոյով։ Այս պահին Թոմաս Տուխելի թիմը պորտուգալացու տրանսֆերի միակ ռեալ հավակնորդն է, քանի որ մյուս ակումբները թերահավատորեն են վերաբերվում նրա տրանսֆերին՝ հաշվի առնելով նրա տարիքը և աշխատավարձի պահանջները։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն չորս օր առաջ պետք է վերադառնար Մանչեսթեր՝ նախամրցաշրջանային մարզումների մեկնարկի համար, սակայն նա դա դեռ չի արել՝ ընտանեկան հանգամանքների պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել