Ապարանի Նիգավան համայնքում երեկ երեկոյան հնչած կրակոցների հետեւանքով վիրավորներից երկրորդ քաղաքացին Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի բարեկամն է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Ապարանի քաղաքապետարանից։

Մահացածը 28-ամյա Տիգրան Հարությունյանն էր, նա ամուսնացած չէր, աշխատում էր Գնթունիքում։

Նշենք նաեւ, որ վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր՝ ունի գլխուղիղային վնասվածք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ եւ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Հունիսի 19-ին, ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մա, որից երկուսը մահացել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել