Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա  զանգվածային անկարգությունների գործով դատավճիռը։ 

Դատարանը գործով ամբաստանյալներ Անրրի Սեդոյանին եւ Կարեն Մարությանին մեղավոր է ճանաչել իրենց առաջադրված մեղադրանքներում։

Կարեն Մարությանը դատապարտվել է 6, իսկ Անրրի Սեդոյանը՝ 3 տարվա ազատազրկման։ Նրանք նաեւ վճարելու են 500 հազար ՀՀ դրամի չափով տուգանք։

Ըստ մեղադրանքի՝ Անրրի Սեդոյանը 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երեւանում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաեւ՝ նախնական համաձայնության գալով Կարեն Մարությանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 եւ 402 աշխատասենյակներ՝ կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել