ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ, ՔՊ -ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, պատասխանելով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոններ նշանակելիս առաջնորդվում է նրանով, որ իր թիմակիցն է , ասել է .
«Պատերազմը տանուլ տվեցինք, որովհետև ՊՆ ղեկավարը քաղաքական թիմից չէր»։
Նա նաեւ նշել է , որ շատ հրամանատարներ թողեցին եւ փախան, բայց եթե Փաշինյանի թիմից լինեին չէին փախնի։
Գագիկ Մելքոնյանը փաստացի խոստովանում է , որ նույնիսկ մինչեւ զորամասի հրամանատար օղակ նշանակումներում իշխանությունը առաջնորդվում է իրենց քաղաքական թիմից լինելու սկզբունքով , ինչը ոչ միայն հակասահմանադրական եւ անօրինական քայլ է , այլեւ բարոյական նորմերի շրջանակներում էլ չի կարող տեղ գտնել։
Մելքոնյանի տրամաբանությամբ ստացվում է , որ եթե բոլոր զինվորները, վաշտի գումարտակի եւ զորամասի հրամանատարները լինեն իրենց քաղաքական թիմից`այն է ՔՊ-ական, ապա մեր բանակը կլինի տարածաշրջանի ամենամարտունակ եւ ամենաուժեղ բանակներից մեկը ։
Դա՞ է ձեր բարեփոխումները, էտ սկզբունքով եք որոշել բանակ զարգացնե՞լ ։
Եթե Գագիկ Մելքոնյանի հայտարարությունը ընդունենք որպես իրենց քաղաքական թիմի դիրքորոշում, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ բանակի հիմնահատակ քանդման գործընթացը թեւակոխում է նոր փուլ ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել