2018-ին դագաղներով ու սեւ լենտերով իշխանության եկածներն այսօր խոսում են անհանդուրժողականությունից։
Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Նայե՛ք հետհեղափոխական, թավշյա Հայաստանի այս կադրերը, թե ինչպե՞ս են մի խումբ ուսանողներ Արամ Սիմոնյանին պատանդ վերցրել եւ թույլ չեն տվել դուրս գալ իր աշխատասենյակից։
Նրանք բղավում էին՝ «որոշողը մենք են»։
Վստահ եմ, նրանցից որոշները զղջում են իրենց արարքի համար, իսկ որոշները շարունակում են հպարտանալ դռների արանքում սեղմված ու վատ վիճակում հայտնված մարդուն պատանդառելու իրենց «հերոսությամբ»։
2019-ի մայիսի 29-էր։
Այս վայրենությունից հետո Արամ Սիմոնյանը սրտի ծանր տագնապով հոսպիտացալվել էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել