Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Այս մասին լուրը հաստատեցին ԵՊՀ մամուլի ծառայությունից։

Արամ Սիմոնյանը ծնվել էր Գորիսում՝ 1955–ի ապրիլի 12–ին։

Նա Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ էր։ 2009 թվականին պարգևատրվել էր Մովսես Խորենացու մեդալով։ 2015 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր՝ հրաժարական ներկայացնելով 2019 թվականի մայիսի 23-ին։

Արամ Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների։ 

Արամ Սիմոնյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել