Երեք ամսից ավել է երկիրը ԳՇ պետ եւ ԶՈՒ հետախուզության վարչության պետ չունի, իսկ ՊՆ փոխնախարարը յուրահատուկ վստահությամբ ասում է , որ մեր համար ուրախալի փաստ պետք է լինի այն հանգամանքը, որ եթե հրամանատարը նեղացնում է զինվորին, ապա շատ արագ արժանանում է հասարակության պարսավանքին։
Նման տրամաբանությամբ մենք ոչ միայն հերթական անգամ բարձրաստիճան չինովնիկի մակարդակով մեղմ ասած նեղացնում ենք գործող սպայական կոնտինգենտին, որին վերջին տարիներին ով տեղից վեր է կենում նեղացնում է , այլ նաեւ երիտասարդության շրջանում կոտրում ենք սպա դառնալու ցանկությունը ։
Ե՞րբ պետք է հասկանաք, որ բանակի լոկոմոտիվը սպայակազմն է , այլ ոչ թե պայմանական ասած Աշոտիկը ։
Հ.Գ
Էն կարգի եք նշաձողը իջեցրել, որ երբ ԳՇ պետ ունենանք , մեր համար դա իրոք կլինի «ուրախալի փաստ» ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել