Սնանկացած Գնելը

Սեփական եկամուտներից բողոքող Սանոսյան Գնելին լրագրողները հարցրել են՝ Ծակքարում ծնված, համեստ աշխատավարձով ապրող մարդ էիր, ո՞նց եղավ, որ այդ աշխատավարձն այն ժամանակ բավարարում էր, իսկ հիմա նախարարի աշխատավարձով էլ չես բավարարվում՝ ինքդ քեզ պարբերաբար պարգևատրելով, ինչին ի պատասխան Սանոսյանն ասել է.«Ձեզ ինչի՞ է թվում, որ մենք մինչև նախարար կամ պաշտոնյա դառնալը սոված մեռնում էինք, մենք շատ ավելի լավ էինք ապրում, հատկապես՝ ես… այդ տպավորությունը չեմ հասկանում, ինչի՞ է ձեզ թվում, թե մենք սոված ման էինք գալիս, հիմա էլ եկել ենք աշխատանքի, հակառակը»:

Փաստորեն՝ Գնելը հին միլիոնատերներից է,ուղղակի գլխներիս խաբար չկա: Բայց հենց դարձավ նիկոլական, վերածվեց աշխատավարձով ապրող համեստ մարդու, մի կերպ ծերը ծերին հասցնող շարքային քաղաքացու, և այդ ամենն, իհարկե, հանուն պետութան:

Մի բարի խորհուրդ՝ Գնելին՝ եթե այդքան վատ ես ապրում, հրաժարական տուր ու վերադարձիր նախկին շքեղ կյանքիդ: Մեկ է՝ Հայատանը ոչինչ չի շահում քո գոյությունից, բայց որպեսզի չշարունակի կորցնել, բարի եղիր, երկրին լավություն մի՛ արա, դադարիր պաշտոնյա լինել ու սկսիր կյանքը վայելել:

Տեսնես մյուս թրփոշացած ՔՊ-ականներն է՞լ են նման կարծիքի, հատկապես նրանք, որոնց վատ կյանքի մասին լեգենդներ են շրջանառվում՝ նախկին կյանքի մասին: Ախր որտեղ էին լինելու սրանք, եթե Նիկոլի նման արկածախնդիր մեկն երկրի գլխին փորձանք չբերեր, որ հանդերում էին գնելները հունձք անելու, եթե Նիկոլը Ղարաբաղը թուրքերի փողերով որպես սեփական գրպանի ծախս չկապիտալիզացներ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել