Անունդ մեռնի հա…

Ալխաս անուն լսե՞լ էիք: Պարզվում է՝ նման էկզոտիկ անվամբ մի կին արմատ կա ՔՊ-ակաների շարքերում, որը, ԱԺ ամբիոնից հաթաթա տալով ընդդիմությանը, մեղադրել է ատելության տարածման, մատաղ սերնդի համար վատ օրինակ լինելու, ընդդիմադիր կանանց ու գործիչներին՝ հայ կնոջ կերպարի աղավաղման, հայրենավաճառության, բիրտ ուժի կիրառման վերաբերյալ կեղծ փաստեր ներկայացնլու, արհեստածին օրակարգ առաջ մղելու համար:

Տեսնես սրա նմաններն ի՞նչ են մտածում, երբ նման տեքստեր են հորինում: Ոչ մի էքսպրեսիա, ոչ մի էմոցիա, տո ոչ էլ մի կարգին նորություն: Հիմա որ ցույցերի մասնակից կանանց կամ ընդդիմադիրներին մեղադրեցիր հայ կնոջ կերպարի աղավաղման համար, Ալխա՛ս, դրանից Դավոյան Արփին համեստ հայ կնոջ կերպարն առա՞վ, կամ որ խոսում ես հայրենավաճառության մասին, դրանից Միշելի հայտարարությունը հայանպաստ դարձա՞վ, թե՞ ատելութան տարածման համար ընդդիմությանն ուղղված մեղադրանքներն օգնելու են, որ կոծկվի վերջին 4 տարվա իշխանական քարոզը, որի առանցքը հայատյացությունն է՝ շաղախված թրքահաճությամբ:

Ալխասն այս պատմության մեջ, իհարկե, ընդամենը որպես փչացած ռադիո է հանդես գալիս, և մտածել, թե տեքստի բովանդակությունը բացառապես նրա սրտից ու մտքից բխածն է, սխալ կլիներ: Տեքստա, գրել են, տվել են ձեռքն ու ասել՝ գնա, բարբաջիր: Սա էլ, կամերայի առաջ վերջապես երևալու ու ինքն իրեն պատգամավոր զգալու ձգտմամբ, կանգնել-կարդացել է՝ չհասկանալով՝ ինչ է ասում: Ի գիտություն Ալխասի տեքստը գրողներին՝ այդ ծեծված, հիմնազուրկ ու չափազանց ձանձրալի նոթերը հանրության վրա թողնում են հակառակ ազդեցություն: Մի՛ արեք, ուղղակի մի՛ արեք:

Անունդ մեռնի հա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել