Անդոնը՝ Սյամոյի անհետացման մասին

Անդոնը, պատասխանելով հարցին՝ ինչո՞վ կբացատրեք Սամվել Բաբայանի՝ քննիչ հանձնաժողովից դուրս գալը, նախ՝ փառաբանել է Սյամոյին՝ նրան հռչակելով իր մտերիմն, ապա՝ վստահություն հայտնել, որ գեներալ-լեյտենանտ Բաբայանն ապագայում բանակի հետ կապված խնդիրների լուծման գործում մասնակցություն չի կարող չունենալ: Միաժամանակ Սյամոյի «լավ բարեկամը» չի հանրայնացրել, թե ինչ խնդիրներ է Բաբայանն առաջ քաշել՝ լուծելու՝ ասելով, որ դա հանրային քննարկման առարկա չէ:
Բաբայանի անհետացումը Անդոնի ղեկավարած կառույցից բավական խորհրդավոր պայմաններում տեղի ունեցավ: Ընդ որում՝ այդ շրջանում Անդոնը նույնպես կարծես սկսեց բացակայել Հայաստանից՝ ուղևորվելով Շվեյցարիա՝ կրթության: Հետո վերադարձավ, բայց չվերադարձավ կարծես Սյամոն ինքը,ու հիմա, փաստորեն, Անդոնը, խոսքը կտուրը գցելով, կարծես խուսափում է հստակ պատասխաններ հնչեցնելուց՝ բավարարվելով վստահություն հայտնելով, թե Բաբայանը դեռ մասնակցություն ունենալու է հայկական բանակի կայացման գործում:
Տեսականորեն հնարավո՞ր է Սյամոյի՝ ակտիվ քաղաքականություն վերդարձը, եթե կայունանա Հայաստանի ներքաղաքական վիճակը: Անդոնը, որ անհետացել էր, փաստորեն, վերադարձավ ու վերադարձավ այն ժամանակ, երբ վստահություն ձեռք բերեց, որ Նիկոլի իշխանությանը վտանգ չի սպառնում: Սյամոն առայժմ ակտիվություն չի դրսևորում, ինչը կա՛մ զգուշության նշան է, կա՛մ գուցե ամբիցիաների չբավարարման հետևանք՝ հաշվի առնեով Սյամոյի բնավորությունն ու նկրտումները:
Մյուս կողմից՝ հնարավոր է՝ Սյամոյի վերադարձը չի կայանում այն պատճառով,որ նրա հատուկ ծառայությունների կարիքն առայժմ չի զգացվում. երբ իրական էր թվում «Զանգեզուրի միջանցքի» ճեղքումը, հենց այդ ժամանակ խոսք էր գնում Սյամոյին Սյունիքի մարզպետ նշանակելու հավանականության մասին: Երբ պարզ դարձավ, որ ծրագիրը չլինող բան է, այդ խոսակցությունները դադարեցին: Այսինքն՝ Սյամոն լույս է ընկնում այն ժամանա, երբ տարածքային զիջումների հարց է բարձրանում:
Եվուրեմն՝ որքան Սյամոն հեռու մնա Հայաստանից կամ ակտիվ քաղաքական կյանքից, այնքան մեծ է հավանականությունը, որ տարածքային կորուստներ չենք ունենա:
Շառից, փորձանքից հեռու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել