Թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից եւ այն էլ շատ արագ՝ պարզ է։ Հայաստանի վրա շպրտած 5 կետերը ապագա խաղաղության պայմանագրի ադրբեջանական պատկերացումներն են։
1❗️տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում
2❗️տարածքային պահանջների բացառում
3❗️ուժի կիրառման եւ անվտանգությանը սպառնալիքների բացառում
4❗️սահմանազատում, սահմանանշում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում
5❗️հաղորդակցության ուղիների բացում
Սա Ադրբեջանի օրակարգն է ։
Իսկ ի՞նչ է առաջարկում Հայաստանն իր 6 կետերով, որի «պրեզենտացիան» արեց հատուկ նշանակության դեապանը։
Պարզվեց՝ Հայաստանը մոտավոր պատկերացում անգամ չունի, թե ի՞նչ է ուզում ընդգրկել խաղաղության պայմանագրի իր տարբերակում։
Եւ այսպես՝ մեր 6 կետերը.
Կետ1❗️«նամյոկ+բոչկա» Ռուսաստանի հասցեին, որ եղբայրական Ադրբեջանի փոխանցած նամակը տեղ է հասել 20 օր ուշացումով։
Կետ 2❗️Հղում ԱՊՀ ստեղծման մասին հայտարարությանը՝ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին եւ ոչ մի պարզաբանում, որ Հայաստանն այդ փաստաթղթին միացել է հատուկ վերապահումով։
Կետ 3❗️ Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի «սկզբունքային» լինելու մասին ընդամենը բառեր՝ առանց հստակեցնելու ինքնորոշման իրավունքը եւ սրանով չբացառելով, օրինակ՝ Արցախը մշակութային ինքնավարության կարգավիճակով Ադրբեջանի կազմում։ Մի անկապ «կռուտիտ»։
Կետ 4❗️Ռւսաստան-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով նախորդ հայտարարություններով սահմանված պարտավորությունների կատարման «կարեւորության» ֆիքսում եւ ոչ մի իմպերատիվ պահանջ կամ բանակցությունները սկսելու համար նախպայման։ Ընդամենը՝ «լայթսի» մեջ արձանագրում։
Կետ 5❗️
Բանակցություններ սկսելու հայկական կողմի պատրաստակամության մասին հայտարարություն՝ առանց որեւէ նախապայմանի. օրինակ՝ ռազմագերիների վերադարձ+ադրբեջանական զինուժի հետքաշում ՀՀ սուվերեն տարածքից։
Կետ 6.❗️ինֆորմացիա այն մասին, որ հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ բանակցությունների կազմակերպման առաջարկով, մոռանալով, որ ընդամենը մի քանի օր առաջ Նիկոլը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ անիմաստ է ԵԱՀԿ համանախագահների միջնորդությանը սպասելը՝ ՌԴ-Արեւմուտք կոնֆլիկտի ֆոնին եւ պետք է ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ։
Ինչպես տեսանք՝ 6 կետ իդիոտիզմի մասին։
Հա, առաջին անգամ համաձայն եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ, ով թերթելով հայկական կողմի ներկայացված առաջին «առաջարկը»՝ ասաց՝ «իսկ որտե՞ղ է առաջարկը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել