Ադրբեջանը պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո ավելի է ուժեղացրել իր ռազմականացման քաղաքականությունը։ Այս պետությունը ոչ միայն չի դադարեցրել ռազմականացումը, այլ շատ լուրջ պատրաստվում է հաջորդ պատերազմին Հայաստանի դեմ։ Դրա մասին են վկայում ոչ ավել, ոչ պակաս ՀՀ սահմանների ողջ երկայնքով կառուցվող մոբիլ զորամասերը, տեղանքներին հատուկ զորամիավորումների ոչ միայն տեղադրումը այլ մշտապես թվաքանակի ավելացումը։ Ադրբեջանը փորձում է անել այն, ինչը մեր պետությունն արել էր 94թ․-ին։ Նա փորձում է գնալ իր համար ՀՀ տարածքների հաշվին անվտանգության գոտիներ ստեղծելու ճանապարհով ։ Սրա մասին իրենց երկրում ոչ մեկ բարձրաձայն չի խոսում, բայց իրենց գործողությունները միտված են սրան։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Հայաստանը պետք է իր համար իրավական հիմքեր ստեղծի, իր գործողությունները արդարացնելու համար։ Իսկ իրավական հիմքեր ստեղծելու համար պետք է գաղտնազերծի Ադրբեջանի այս միտումը և միջազգայնորեն հասնի նրան, որպեսզի սկսեն Ադրբեջանի ռազմականացումը զսպել։ Իսկ եթե ամեն դեպքում, չնկատելու ենք տալիս այսքան նկատելի գործողությունները, ապա հաջորդ պատերազմի անհաջողությունները չպետք է կապենք բայրաքթարների, վարձկանների, կամ աշխարհի լռության հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել