«Բողոքի ակցիաների մասնակիցների թիվը գնալով աճում է, ինչը երևում է անզեն աչքով ու վկայում է հասարակության ներսում ձևավորված համաձայնության մասին առ այն, որ հայատյաց ռեժիմը պետք է առնվազն հեռանա:

Սակայն զուտ քանակական առաջխաղացման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև շատ խորքային կուլուարային աշխատանք իրականացնել երեք հիմնական ուղղություններով.

1. քպ-ականների շարքերում (այդ աղանդը դեռևս վերջնականապես կայացած չէ, ու դրա մեջ, վստահաբար, կան մարդիկ, որոնք սպասում են, թե երբ է ընդդիմությունը հրավիրելու նրանց զրույցի: Աղանդից պոկվելուն պատրաստ այդ քպ-ականների մոտիվները կարող են շատ տարբեր լինել, բայց հիմնականում դա դժգոհությունն է հենց իրենց օծյալից՝ նախևառաջ ռեսուրսների ու պաշտոնների անհամաչափ բաշխման համար: Աղանդը պետք է քանդել ներսից):

2. ուժային կառույցներում (2018-ի վակխանալիայի ժամանակ աղանդը իշխանության եկավ բացառապես ոստիկանության շնորհիվ: Անհրաժեշտ է «Օսիպյան-2», իսկ դրա համար լուրջ կուլուարային աշխատանք է պահանջվում: Դրա համար շարժման շարքերում կան բազմաթիվ փորձառու նախկին ուժայիններ):

3. ՀՀ-ում տարբեր երկրների դիվանագիտական առաքելություններում (շարժման համակարգողները կամ դրանց կողմից ընտրված բանագնացները պետք է արդեն այսօր թակեն Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող երկրների հայաստանյան դեսպանատների դռները՝ առաջ տանելով բազմիցս հնչեցված այն դրույթը, որ գործող իշխանությունները ունեն լեգիտիմության խորը դեֆիցիտ ու չեն ներկայացնում ՀՀ շահերը: Ո՛չ ԱՄՆ, ո՛չ ՌԴ, ո՛չ Չինաստանի, ո՛չ Իրանի դիվանագիտական առաքելությունները որևէ երկրում չեն սահմանափակվում բացառապես գործող իշխանությունների հետ աշխատելով)»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել