Հիշեցնենք, որ ՔՊ-ն որոշել է կրճատել վարչության անդամների թիվը՝ 21-ից դարձնելով 16․ որտեղ ներգրավված կլինեն Փաշինյանի ամենահավատարիմները։ Դրա փոխարեն կգործի ՔՊ խորհուրդ, ինչպես ՀՀԿ-ի դեպքում է, եւ խորհրդում տեղ կգտնեն ֆրակցիայի բոլոր մյուս անդամները, ինչպես նաեւ մարզերի ներկայացուցիչները։ Խորհրդի ձեւավորման գործընթացն արդեն մեկնարկել է, այն, ըստ ամենայնի, համակարգում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նախ մարզերում են ընտրում, ապա՝ կենտրոնում։ Հարությունյանի գլխավորությամբ շաբաթ օրը Ապարանում կայացել է կուսակցության տարածքային խորհրդի ընտրությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել