Aysor.am-ը գրում է․

Այսօրվա հանրահավաքի վերաբերյալ իրավապահ մարմինների և իշխանական արբանյակների կողմից նախնական ազդակները՝ հավանական բախումների վերաբերյալ, ՊԶՄԿ գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը մտահոգիչ է համարում։ Ֆեյսբուքյան էջում նա կոչ է արել չտրվել սադրանքների, իսկ  իրավապահ մարմիններին կոչ է արել գործել օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում։

«Այսօր՝ մայիսի 1-ին, ժամը՝ 16:00-ին նախաձեռնվել է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում:
Սակայն բավականին մտահոգիչ են իրավապահ մարմինների և իշխանական արբանյակների կողմից ուղղվող նախնական ազդակները՝ հավանական բախումների վերաբերյալ: Կոչ ենք անում լինել առավել աչալուրջ և չտրվել սադրանքների», - նշել է նա։

Նա նաև մի քանի հոդված է  մեջբերել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել