Lurer.com-ը գրում է.

Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ մայիսի 1-ից հանվելու է նաև պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:

Արդյո՞ք սա նշանակում է, որ կառավարությունն ըստ իրեն հաջողել է պայքարը համավարկի դեմ և այժմ էլ չեղարկում է հասարակության գրպանին խփող հրամանները: Դժվար թե, պարզապես ողջ աշխարհում համավարակը մեկ օրում զարմանալի կերպով ավարտվեց, իսկ Հայաստանն էլ բացառություն չէր, այստեղ էլ կտրուկ նվազեցին վարակվածների թվերը: Իսկ Ավանեսյանի այդչափ քննադատված հրամաններից, որոնք վերաբերվում էին ՊՇՌ թեստերի պարտադրմանը, շահեցին միայն բիզնեսն ու որոշ օլիգարխներ: Օրինակ՝ թեստավորման լաբորատորիաները մտան 1000 խոշոր հարկատուների ցանկ, իսկ սա նշանակում է, որ վերջինները միլիարդների եկամուտներ են ստացել այս ընթացքում: 2021-ին առաջին անգամ խոշոր հարկատուների ցանկում էին հայտնվել երկու հայտնի լաբորատորիաները՝ «Պրոմ-Տեստ»-ն ու «էկոսենս»-ը: Երբ Փաշինյանը հայտարարում էր, որ համավարակից էլ կարելի է օգուտներ քաղել, թերևս նկատի ուներ հենց սա: Այս ընթացքում հայտնի դարձավ նաև, որ նախարարության թեստավորման անվճար ծառայություններ է մատուցել հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող Աստղիկ ԲԿ-ն:

Հետևաբար, ինչպես հասկանում ենք, Անահիտ Ավանեսյանի այս որոշումը նպաստել է նրան, որ բիզնեսն էլ ավելի հարստանա, օլիգարխներն էլ ավելի հարստանան, իսկ հասարակ քաղաքացիները հայտնվեն ֆինանսական նոր բեռի տակ: Թե ինչքանով է պարտադիր թեստավորման պահանջը նպաստել համավարակի դեմ պայքարին` մեզ, իհարկե, որևէ մեկը չի հայտնի` ոչ թվերով, ոչ էլ հիպեթետիկ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել