Tert.am-ը գրում է․

Ուկրաինացի ռազմական լրագրողներն իրենց աղբյուրներից տեղեկացել են, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն անձամբ է եկել Իզյում՝ Դոնբասում զորքերի հրամանատարության համար։ Այս մասին հայտնել է ուկրաինական Defence Express հրատարակություն, որը համագործակցում է ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի և ռազմական փորձագետների հետ:

Հրապարակման աղբյուրների համաձայն՝ նա իբր արդեն ժամանել է Իզյումի շրջանի ՌԴ ԶՈւ հրամանատարական կետ։

Հրատարակությունը նշում է, որ Գերասիմովի պաշտոնը ենթադրում է ռազմավարական, այլ ոչ օպերատիվ-մարտավարական գործողությունների ղեկավարում։ Սա կարող է խոսուն վկայություն լինել, որ Ռուսաստանի ղեկավարությունը լրջորեն կենտրոնացած է Դոնբասում տակտիկական հաղթանակների հասնելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել