Lurer.com-ը գրում է.

Ռուս զինվորներն ու սպաները կանխեցին այն իրական վտանգը, որը ծառացած էր Ռուսաստանի առջև։  Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Դաշնային ժողովի օրենսդիրների խորհրդի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Նրանք կանխեցին լայնածավալ հակամարտությունը, որը ուրիշի սցենարով կծավալվեր Ռուսաստանի տարածքում։ Եթե ինչ-որ մեկը միջամտի Ուկրաինայի իրավիճակին, պատասխանը կլինի կայծակնային. Ռուսաստանը, իրեն սպառնացող վտանգի դեպքում, ի պատասխան կօգտագործի այն միջոցները, որոնք դեռևս չունեն իր հակառակորդները»,-շեշտել է Կրեմլի ղեկավարը։ 

Նրա խոսքով, Ռուսաստանը չի կարող թույլ տալ հակառուսական տարածքների ստեղծումն իր երկրի շուրջ։ Բացի այդ, Պուտինն անդրադարձել է նաև Մոսկվայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին։

«Ռուսաստանի տնտեսությունը դիմակայել է, այլ ոչ թե մասնատվել պատժամիջոցների ազդեցության տակ, որոնք Արևմուտքում ջախջախիչ էին համարվում։ Մենք պետք է ապահովենք տնտեսության կայունությունը, ամրապնդենք արդյունաբերական ինքնիշխանությունը, ինչպես նաև մի շարք ուղղություններում համաշխարհային առաջատարությունը»,- հայտարարել է ՌԴ առաջնորդը։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել