Կարդացի, որ ձերբակալվել է հղի աղջկան վրաերթի ենթարկած մլիցեն։ Երեկվանից համացանցում ահագին մարդիկ վիճում էին, թե ով ա մեղավոր, ով մեղավոր չի, խոսում էին անվտանգության պրոտոկոլից ու/կամ Նիկոլին սպասարկող մլիցեքի ադեկվատ-ոչ ադեկվատ լինելուց, բայց եկեք սաղ դնենք մի կողմ, որովհետև էս երկրում վաղուց ոչինչ ուստավով չի որոշվում, այլ որոշվում է հանրային արձագանքով ու ընկալումով։
Ըստ այդմ՝ Նիկոլը լուրջ պրոբլեմ ունի, որովհետև ինչքան էլ ասվի, որ պետության ղեկավարի անվտանգության պրոտոկոլը պարտավոր է արագ քշել, չկանգնել և այլն, բայց բոլորն են հիշում, որ երկրի բեխեր էդ ղեկավարը ճամփա փակելով դառավ երկրի ղեկավար, հետո էլ մի քանի լոպազ ասուլիսներով ու պիառ ակցիաներով վստահեցնում էր, որ ինքը տենց հեծոյով ֆռացող վարչապետ ա, իրա ժամանակով շարասյունը կարմիր լույսի տակ կանգնում ա և այլն։ Ուստի, ի՜նչ ուզում են ասեն ու գրեն, հանրային ընկալման մեծամասնության մեջ էդ աղջկա մահը Նիկոլի վզով ա։
Նիկոլի խնդիրները, սակայն, զուտ էսքանով չեն սահմանափակվում։ Վ պրինցիպե, էս մասը իրան կարա մեկ էլ լինի։ Վրեն 5000 դիակ կա, կարողանում ա դեռ մարսել, ևս 2ը իրա ընկալման մեջ պետք է, որ ոչինչ չփոխի։ Ինքը հիմա այսրոպեական լուծումներ է տալու և արդեն ընդդիմությունից ու հասարակությունից ա կախված, թե ինչքանով ինքը կմարսի։
Կա հնարավոր երկու տարբերակ էդ մլիցու ձերբակալությունից հետո. կա՛մ իրան դատելու են, կա՛մ լղոզելու են թեման ու ասենք՝ պայմանականով ազատեն։
Առաջին դեպքում դրան պետք է մաքսիմալ հնչեղություն հաղորդել, որպեսզի Նիկոլին սպասարկող մլիցեքը (չխառնել նորմալ ոստիկանների հետ) հստակ տեսնեն ու հասկանան, որ շեֆն՝ առանց վարանելու, իրանցից ցանկացածին ժեռտվա կտա իր շահի համար, մանավանդ, եթե տվյալ մլիցեն, հանուն շեֆի, օրինազանցուցություն ա արել ու բռնվել ա։
Դե իսկ եթե Նիկոլը դիմեց երկրորդ տարբերակին ու փորձեցին պլաստացնել վրաերթ արած մլիցուն, պետք է երաշխավորել, որ Նիկոլն իր «Պոպլավոկն» ունենա։ Ինքը տարիներ շարունակ պարազիտություն էր անում այդ թվում «Պրիվետ Ռոբ» թեմայի հաշվին, որովհետև էն ժամանակ Պողոս Պողոսյանի մահվան համար պատասխանատու Կուկուի գործը, մեծ հաշվով, լղոզվեց։ Այնպես որ, պետք է էս պատմությունն էլ դառնա Նիկոլի խարանը ու այնպես չէ, որ դրա մեջ որևէ սպեկուլյացիա կա. ով-ով, բայց Նիկոլը բարոյական իրավունք չունի ոչ միայն կորտեժով մարդ լխճելու ու սկի կանգ չառնելու, այլ կորտեժ ունենալու՝ առհասարակ։ Տո եթե անկեղծ լինենք՝ նա սկի գերեզման ունենալու բարոյական իրավունք չունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել