Տեսանյութում երևի արդեն տեսաք, որ նիկոլի կորտեժի կողմից վրաերթի ենթարկված աղջիկն անցնում ա հետիոտնի համար նախատեսված անցումով։ Ոստիկանության մեքենան գալիս ա շատ արագ, երկրորդ և երրորդ գծերի մեջտեղով, էն հետագծով, որով անցումի էտ հատվածում կանգնած աղջիկը միանշանակ վրաերթի էր ենթարկվելու։ Աղջիկն էլ ա դա հասկանում ու փորձում հետ գնալ, որ մեքենայի տակ չընկնի։ Նույն պահին ուղղությունը փոխում է նաև ՃՈ-ի մեքենան ու վերադասավորվում երրորդ գիծ... ու տեղի ա ունենում վրաերթը։ Նման արագության տակ պրադոյի հարվածից ողջ մնալու հավանակնությունը գրեթե զրոյական է...
Էս ամենը չպատկերացնող մարդու մոտ գուցե տպավորություն ստեղծվի, որ աղջիկը թռավ ավտոյի դեմը, բայց ոչ։ Նման արագության ու անորոշության պայմաններում մարդ միլիվայրկյաններ ունի կողմնորոշվելու համար, թե ինչ է ուզում անել վարորդը, ու ինչ անի ինքը, որ խուսափի վրաերթից։ Ոչ ոք չի կարող գլուխ գովալ, որ ինքը կկարողանա ճիշտ որոշում կայացնել ու ողջ մնալ։
Քաղաքում արագության սահմանափակման իմաստը հենց դա է՝ շանս տալ մարդուն փրկվելու։ Եթե հազարի տակ գնում ես, ապա ոչ դու ես հասցնելու կանգնես, ոչ հետիոտն ա կողմնորոշվելու, թե դու ինչ ես ուզում անել, ոչ էլ հարվածից հետո ողջ ա մնալու։
Աղջիկն էր ափսոս, դեռ չծնված փոքրիկն էր ափսոս։ Մի ողորմելու անվտանգություն էնքան չարժեր, որ սենց բան պատահեր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել