Մի երիտասարդ տղա, ով, չնայած իմ պնդմանը, այնուամենայնիվ ցանկացավ անանուն մնալ, այսօր 5000 դոլար է նվիրաբերել Արցախի հերոս Առուշանյան Դավիթի ընտանիքին բնակարան գնելու համար ստեղծված դրամահավաքին։ Նախկին պաշտոնյայի որդի է։
2 օր առաջ էլ մեկ այլ նախկին պաշտոնյայի որդի 1 միլիոն դրամ էր փոխանցել, ու էլի ես պնդում էի, որ պետքա անվանական գրվի էս մասին, բայց մեկ ա, խնդրեց անանուն մնալ։
Նման պահերին նման մարդիկ հույս են տալիս։ Ես էլ իրենց փոխարեն չէի ցանկանա, որ իմ անունը նշվեր, բայց և մարդիկ պետք է իմանան, որ էդ տղերքը անտարբեր չեն իրենց հայրենիքի համար կյանքը զոհաբերած տղերքի ընտանիքների հանդեպ։ Բայց դե ես էլ իմանամ իրենց մասին, էլի քիչ չի))
Բոլոր առումներով գումարի կեսից ավելին հավաքել ենք, բայց միևնույնն է, շարունակում ենք մասնակցել, տարածել ու խոսել էս նախաձեռնության մասին։
Ասել եմ՝ էտ էրեխեքը մինչև ամառ պետք է տուն ունենան։
ArCa-յով և վճարային տերմինալներով բանկային քարտին փոխանցելու համար քարտի թվերը- 4847 0400 0112 1099
Ստացող՝ Lusine Tavadyan
Բանկային հաշվեհամարին դրամով փոխանցելու համար- 19300681055300 (AMD) Converse bank
Բանկային հաշվեհամարին դոլարով փոխանցելու համար- 19300608684001 (USD) Converse bank
Բանկային հաշվեհամարին եվրոյով փոխանցելու համար- 19300625231904 (EUR) Converse bank
Իդրամ- 812050483
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել