Tert.am Life-ը գրում է.

Women’s club նախագծից հայտնի դերասանուհի և ռադիոհաղորդավար Մաշա Մաթևոսյանը Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է արտաքին փոփոխությունների, մարմնավորած կերպարի և որդուն միայնակ մեծացնելու մասին:

«Նախագծում մարմնավորում եմ ինքնավստահ և սուր հումորով կնոջ, իրական կյանքում միայն հումորով եմ նման կերպարիս, ավելի մարդամոտ եմ, կռվարար չեմ»,- ասաց Մաշան և հավելեց. «Դժվարություններ չկան այս նախագծում նկարահանվելու, քանի որ ինքը պահում է իր հետաքրքրությունը»:

Դերասանուհին պատմեց, թե ինչով են պայմանավորված իր արտաքին տեսքի փոփոխությունները:

«Հիմա ես պահում եմ սննդակարգ և նիհարել եմ մոտ 10 կգ: Այս փուլում գրեթե ամբողջ հագուստս ինձ վրա մեծ է: Ցանկություն ունեի վիզուալ փոփոխությունների. ունենալով կամքի ուժ՝ ես կկարողանամ ազատվել ավելորդ քաշից, քանի որ արտաքնապես այդպես ավելի գեղեցիկ կլինեմ, սահմանափակումներս այնքան էլ շատ չեն»,- ասաց նա և հավելեց, որ եղել են նաև դժվարություններ:

«Ամենաբարդը եղել է քաղցրից հրաժարվելը, քանի որ ես շատ քաղցրակեր եմ, այս շրջանում չեմ օգտագործում հացաբուլկեղեն և գազավորված ըմպելիքներ: Այս պահին ես փորձում եմ ճիշտ ապրելակերպ վարել, ամռանը նախատեսում եմ նաև լողի հաճախել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել