Ապրիլի 10-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Տիգրան Շահբարյանի հիշատակին նվիրված «Խոսող լռություն» գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակը 19-ամյա Տիգրանի մայրն է՝ Արմինե Հարությունյանը։ Հեղինակը պատմում է որդու հետ կապված հիշողությունները, կիսվում խոհերով։ Գրքում զետեղված են նաև Տիգրանի մասին մտերիմների ու ընկերների հուշերը, Տիգրանի դպրոցական տարիների ստեղծագործությունները։
Միջոցառմանը ներկա են եղել զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, հյուրեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել