Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ չի փորձի կանխատեսել իրադարձությունների զարգացումը Ուկրաինայի արևելքում, որտեղ ռուսական բանակը զորքեր է կենտրոնացնում, սակայն ընդգծել է, որ հավատում է իր երկրի հաղթանակին։

«Մենք տեսնում ենք կարևոր ճակատամարտի նախապատրաստություն Արևելյան Ուկրաինայում։ Չեմ ցանկանում պատասխանատվություն ստանձնել կանխատեսումների համար: Ես կարող եմ պատասխանատվություն կրել պետության պաշտպանության և այն պայքարի համար, որը մենք անընդհատ ցույց ենք տալիս։

Ուստի ուզում եմ ասել՝ այո, զուգահեռաբար արևելքում և հարավում կա զորքերի, տեխնիկայի, զինված մարդկանց կուտակումներ, որոնք պատրաստվում են գրավել մեր տարածքների մեկ այլ հատված։ Դժվար մարտ է լինելու, մենք հավատում ենք մեր պայքարին ու հաղթանակին։ Մենք պատրաստ ենք կռվել և միևնույն ժամանակ փնտրել որոշակի դիվանագիտական ուղիներ, որոնք կարող են կանգնեցնել այս պատերազմը։ Առայժմ մենք խոսում ենք նաև զուգահեռ երկխոսության մասին»,- ասել է Զելենսկին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել