Ավինյանին դեմ է, մասնավորապես՝ Խաչատուր Սուքիասյանը, ով վիրավորված է Փաշինյանից, որ նա 33-ամյա Ավինյանին նախընտրել է իրենից։ Նա չի մոռացել, որ Ավինյանը բացահայտ քննադատեց ՔՊ-ին՝ Սուքիասյանին ԱԺ ցուցակ մտցնելու համար (բիզնեսը քաղաքականություն բերելու համար), եւ ինքն էլ դուրս գալով կառավարությունից՝ հրաժարվեց մասնակցել ընտրություններին։ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաեւ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով փորձում է բարձրացնել իր ռեյտինգը եւ ապացուցել, որ ինքն ավելի շատ ձայն կստանա, քան Ավինյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել