News.am-ը գրում է.

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Վահե Աբրոյանի եղբայրը՝ Վահանը, հայտնում է News.am-ը:

«Ես չպատկերացրեցի, որ նորից երեխա պետք է ունենամ: Հրաշք է, սա փոխեց իմ կյանքը: Ապրելս անիմաստ էր: Վահեն որ իմանար եղբայր է ունենալու, հաստատ կուրախանար: Ես երեկ գնացել եմ Վահեի շիրիմի մոտ, ասել եմ՝ քեզ ախպեր ա ծնվել: Խոսացել եմ իր հետ: Սկզբից գնացել եմ գերեզման, հետո նոր տուն եմ եկել»,-ասաց զոհված Վահե Աբրոյանի հայրը՝ Կարեն Աբրոյանը:

Վահե մայրը՝ Երանուհի Բաղդասարյանն էլ հավելեց, որ իրենք չէին պլանավորել երեխա ունենալ. «Եղավ, ստուգեցինք, տեսանք՝ տղա է, ասեցինք՝ ուրեմն Աստծո կամքն է: Վահեի շարունակությունն է, Վահե կիսատ թողածը լրացնի: Դիմագծերը շատ նման են Վահեին, հույս ունեմ, բնավորությամբ էլ Վահեի նման կլինի: Քույրիկները դեռ չեն տեսել, իրենց հրաշքն է, սպասում են, որ տուն գնանք: Ինքը մեզ ապրելու նոր իմաստ է տալիս, թե չէ կորցրել էինք կյանքի իմաստը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել