168.am-ը գրում է․

Ատոմային էներգիայի միջազգայն գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել է Ուկրաինա՝ երկրի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման գծով տեխնիկական օգնություն ցույց տալու համար: Այդ մասին ասված է ՄԱԳԱՏԷ-ի՝ մարտի 29-ին տարածված հայտարարության մեջ։

Այցը կշարունակվի այս շաբաթվա ընթացքում: Գրոսսին կայցելի Ուկրաինայի ատոմակայաններից մեկը: Գլխավոր տնօրենը նպատակ ունի նաեւ «ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներ» ուղարկելու «առաջնահերթային օբյեկտներ» եւ «կենսականորեն կարեւոր նյութեր» բերելու անվտանգության եւ պահպանության ապահովման համար, ներառյալ դիտազննման եւ վթարային արձագանքման սարքավորանքները»:

«Ռազմական հակամարտությունն աննախադեպ վտանգի է ենթարկում Ուկրաինայի ատոմային էլեկտրակայանները եւ ճառագայթաակտիվ նյութերով մյուս օբյեկտները:

Մենք պետք է շտապ միջոցներ ձեռնարկենք՝ ապահովելու համար դրանց անվտանգությունը եւ հուսալի աշխատանքը, նվազեցնելու միջուկային վթարի ռիսը, որը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ առողջության եւ շրջակա միջավայրի համար ինչպես Ուկրաինայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- ընդգծել է Գրոսսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել