Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 28-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  քաղաքացու վրա մի քանի կրակոց են արձակել Արտաշատի դրամատիկական թատրոնի մոտ։ Վիրավորը Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» է:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել