Factor.am-ը գրում է.

Ռուս խաղաղապահներն այժմ բանակցում են գյուղ մտած ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի համայնքապետ Վարդան Միքայելյանը։

«Չենք կարողանում մոտենալ գյուղին, որ հասկանանաք՝ ինչ է կատարվում, գյուղից 3-4 կմ հեռավորության վրա ենք։ Միայն գյուղն են գրավել, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են»,- մանրամասնեց Միքայելյանը։ Նա ասաց, որ չգիտի՝ ադրբեջանցիները առաջ են շարժվում, թե ոչ։

Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք ու երեխաները ևս տարհանվել են։ Խրամորթի վարչական ղեկավար Զորիկ Աբրահամյանը մեզ հետ հեռախոսազրույցում միայն ասաց՝ «Վիճակն էն չի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել