168.am-ը գրում է․

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մեկ երրորդն Ուկրաինան չի տեսնում դաշինքի կազմում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարացազրույցում, որը մատի 21-ի երեկոյան ցուցադրվել է Չեխիայի հեռուստատեսությամբ։

«Գոյություն ունի ՆԱՏՕ-ն, (Ուկրաինայի) Սահմանադրությունում ամրագրված է ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը, բայց (դաշինքի) որոշ երկրներ (ուկրաինական հեռանկարներն) այլ կերպ են տեսնում,- ասել է Զելենսկին:- ՆԱՏՕ-ի շրջանակներում երկրների մոտավորապես մեկ երրորդը մեզ այնտեղ չի տեսնում: Նրանք նույնիսկ դա բացահայտորեն հայտարարել են: Կարծում եմ, որ (ուկրաինական) հասարակությունն ինձ վրա ճնշում կգործադրի: Մենք, կարծում եմ, (կհանձնենք) այդ քննությունը»:

Ըստ որում ՆԱՏՕ-ի դռները, նախագահի խոսքով, բաց կմնան Ուկրաինայի համար: Ավելի վաղ, անդրադառնալով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, Զելենսկին հայտարարել է. «Պատասխանը շատ պազ է: Մենք բոլորս արդեն հասկանում ենք: Մեզ չեն վերցնի (ՆԱՏՕ-ի կազմ), որովհետեւ վախենում են Ռուսաստանից: Ահա եւ ամենը: Եվ մենք պետք է հանգստանանք, ասենք, որ, օքեյ, անվտանգության այլ երաշխիքներ են»: «Կան ՆԱՏՕ-ի երկրներ, որոնք ցանկանում են լինել անվտանգության երաշխավորներ, որոնք, դժբախտաբար, չեն կարող մեզ համար կազմակերպել հարյուրտոկոսանոց անդամակցություն դաշինքին, բայց պատրաստ են անելու այն ամենն, ինչ որ պետք է աներ դաշինքը, եթե մենք լինեինք դաշինքի անդամներ: Եվ ես կարծում եմ, որ դա նորմալ փոխզիջում է»,- պնդել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Կիեւը բանակցություններում առաջարկում է Ուկրաինայում ստեղծել «չեզոք ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակը»: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հավաստել է, որ Ուկրաինայում չեզոք պետության այդ տարբերակն այժմ քննարկվում է, այն կարող է դիտարկվել որպես փոխզիջումային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել