168.am-ը գրում է․

Ուկրաինայից փախստականների թիվը փետրվարի 24-ից ի վեր կազմել է 3.2 միլիոն, որից 185 հազարը հատել են Ռուսաստանի սահմանը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Շաբիա Մանտուն:

Նրա խոսքով՝ 2 միլիոն մարդ էլ հատել է Լեհաստանի սահմանը:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունից տեղեկացնում են, որ Ուկրաինան լքողների թվում 162 հազարը օտարերկրացիներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել