Օրեր առաջ ԱԱԾ ի կողմից հրապարակվեց եւս մեկ տեսանյութ, որում բացահայտվում էր, թե ինչպե՞ս են աշխատել ադրբեջանական հատուկ ծառայությունները ՀՀ-ի իրենց գործակալների հետ։
ՀՀ ԱԱԾ-ի փոխանցմամբ, ադրբեջանական հատուկ ծառայությունները այնքան են վստահել իրենց «շպիոններին» , որ նույնիսկ նրանց նախօրոք տեղեկացրել են ռազմական գործողությունների սկսման կոնկրետ օրվա մասին։
Բաց թողնենք շատերին հուզող հարցը առ այն, թե որտեղ է լոգիկա՞ն, որ թշնամին հույժ գաղտնի ինֆորմացիան վստահել է «շպիոններին» , ուզում եմ հիշեցնեմ,որ ժամանակին երկրի ղեկավարը «շպիոն» բռնող հիմարկին `կիսալուրջ դեմքով , մեղմ ասած տարօրինակ հանձնարարականներ էր իջեցնում։
Առավել քան տրամաբանական է , որ նման վերաբերմունքի դեպքում , հասարակության մեջ «շպիոնների» կոնցենտրացիան նվազելու փոխարեն աճելու էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել