Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս», հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը Պոգբային առաջարկել է 9 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր, ինչպես նաև 3 միլիոն եվրո բոնուսների վճարումներ։

Հաղորդվում է, որ կողմերն ակտիվ բանակցություններ են վարում։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը:

Հիշեցնենք, որ Պոգբան Թուրինի «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել