«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԹԵՎԱԿՈԽԱԾ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ
Ողջ Արցախի զրկված է գազամատակարարումից։
Վնասվել է ՀՀ-ից Արցախ մտնող հիմնական գազատարը և հենց այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի ներքո։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ադրբեջանցիները պայթեցրել են գազատարը։
Առ այս պահը վերականգնման աշխատանքներ չեն իրականացվում. ադրեբեջանական կողմը չի թողնում թե՛ Արցախի իրավապահների, թե՛ գազամատակարարող ընկերության մասնագետների մուտքը դեպքի վայր։
Սա Ադրբեջանի հերթական ահաբեկչությունն է ընդդեմ Արցախի և Արցախի բնակչության։
Յուրաքանչյուր նման ակտ ևս մեկ ապացույց է այն բանի, որ
▪︎Ադրբեջանը մեր թշնամին է, և նրա հետ խաղաղ համակեցություն հնարավոր չէ,
▪︎Ադրբեջանը շարունակելու է ահաբեկել Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունն այնքան ժամանակ, քանի պատասխան ու հակահարված չի ստացել։
Էլբակեան Էդգար, Artyom Tonoyan and 22 others
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել