Հիշու՞մ եք Հադրութում գնդակահարված այս մարդկանց:
Ու՞ր էր ձեր միջազգային հանրությունը, երբ մեր հայրենակիցներին կապկպում էին մեր դրոշներով ու 20-ից ավել փամփուշտ շարում նրանց վրա: Ու՞ր էր ձեր սիրելի Եվրոպան կամ ու՞ր էին նրանց սանկցիաները, ու՞ր էին լալահառաչ տեքստերն ու դերասանական արցունքները: Իրենք լռեցին և լռում են, բայց հայի արյունը երբեք չի լռելու:
Նկարում պատկերված մեր հայրենակիցներին գնդակահարած Էլնուր Ալիևը երեկ երեկոյան Կիևում սպանվել է: Ըստ ականատեսների նրան սպանողը եղել է ազգությամբ հայ տղամարդ, ով կրում էր Հայաստանի գերբով սպորտային հագուստ։ Տեսախցիկները ֆիկսել են ադրբեջանցուն սպանողին, սակայն դեմքը ամբողջությամբ փակ է եղել բժշկական դիմակով և մուգ ակնոցներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել