Armeniasputnik.am-ը գրում է․
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Դոնբասի վերաբերյալ Ռուսաստանի որոշման հետ։
Ռուսաստանի կողմից ԴԺՀ – ի և ԼԺՀ-ի ճանաչումը անընդունելի քայլ է, որը խախտում է Մինսկի համաձայնագրերը և Ուկրաինայի ամբողջականությունը: Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ։
«Այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու Ռուսաստանի Դաշնությանորոշումը, ի լրումն Մինսկի համաձայնությունների խախտման, Ուկրաինայիքաղաքական միասնության և նրա տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է: Ռուսաստանի Դաշնության որոշումն անընդունելի է, և մենք մերժում ենք այն»,-նշվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել