Բազմիցս նշել եմ, որ Բաքվի բռնապետն Արցախից ժամանակավոր բռնազավթած տարածքները համարում է իր և իր ընտանիքի սեփական «կալվածք»։
Մինչդեռ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման սովորական քաղաքացիները զրկված են այդ «կալվածք» նույնիսկ ազատորեն այցելելու տարրական իրավունքից։
Ասվածի վերջին ապացույցն ադրբեջանցի երգիչ Մանաֆ Աղաևի այցն է բռնազվաթված Վարանդայի տարածք, ինչից հետո վերջինս և նրան ուղեկցող անձը դատապարտվել են 15-օրյա կալանքի։
Հետևաբար, ակնհայտ է, որ սովորական ադրբեջանցուն այս տարածքները պետք չեն, քանի որ դրանք միայն ավելացրել են նրան կեղեքող Բաքվի բռնապետի և վերջինիս ընտանիքի անձնական ունեցվածքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել