Գործող իշխանությունը քաղաքական խնդիր է ձևակերպել, որպեսզի 44-օրյա պատերազմի բոլոր մութ անկյունները իրենց պատկերացմամբ լուսավորի։Այդ ամենը անակնկալ չէ, քանի որ նրանց իսկ կառավարության ծրագրում այդ մասին գրված է, որ հարմար պահի ստեղծելու են այդ հանձնաժողովը։
Ըդդիմության դեմ է արտահայտվում է և չի ցանկանում մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, ինչը տրամաբանական է , և մի շարք ծանրակիշիռ արգումենտներ կարելի է բերել թե ի՞նչի է ճիշտ այդ որոշումը։
Այստեղ կարևոր է հասկանալ, թե իշխանությունները այս քայլով ի՞նչ խնդիր է փորձում լուծել։
Եթե նպատակը մեղավորներին գտնել ու պատժելն է,ապա առնվազն ծիծաղելի է , որ այդ գործը պետք է իրականացվի իշխանության խորհրդարանական բնագծում գտնվող ռեսուրսի միջոցով, քանի որ դրա համար ինստիտուցիոնալ կառույցներ կան, և ինշխանությունը բոլոր հնարավոր գործիքակազմը ունի։
Իսկ եթե նպատակը քաղաքական գնահատական տալն է , ապա այդ գնահատականի օբյեկտիվ լինելը ֆանտաստիկայի ժանրից է։
Կարծում եմ ստեղծված իրավիճակում դասկան նպատակներ փնտրելը անիմաստ գործ է և պետք է հիմնվել ստատիստիկայի վրա, իսկ ստատիստիկան ցույց է տալիս, որ մեկ տարի տևած ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը՝ հանրային դաշտում պատասխանեց միայն մի քանի հարցերի, որ «զինվորը խոտ չի կերել» , զենքի պակաս չի ունեցել և այլն։
Առավել քան տրամաբանական է , որ եթե ապրիլյան քառօրյա պատերազմը քննող հանձնաժողովը մեծ հաշվով ոչ մի խնդիր չի լուծել, այն էլ այն դեպքում, որ այդ պատերազմը իրենց իշխանության օրոք չէր տեղի ունեցել,և թիվ մեկ պատասխանատուն ու թիվ մեկ մեղավորը իրենք չէին, ապա 44-օրյա աղետալի պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քնիչ հանձնաժողովից ինչ-որ սպասելիքներ ունենալն անիմաստ է , քանի որ այդ պատերազմի թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը այս դեպքում իրենք են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել