Սա նշանակում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար Խորհրդում բավարար կլինի 5 ձայն «կողմ» քվեարկությունը, ներկայիս 6-ի, իսկ առանձին հարցերով՝ 7-ի փոխարեն։ Ասել է թե՝ այս որոշմամբ ԲԴԽ դատավոր անդամներին քաղաքական իշխանությունները «խաղից դուրս են թողնում», եւ այսուհետ Աժ-ի կողմից ընտրված 5 գիտնական անդամներով շատ ավելի հեշտ կարող են որոշումներ կայացնել բարձրագույն խորհրդում: Ստացվում է, որ Աժ -ն է որոշելու, թե ով է դատավոր աշխատելու, ով ոչ:
Ավելին, այս որոշման ընդունմամբ, ըստ էության, ԲԴԽ-ի ինստիտուտը որպես այդպիսին դադարեց գոյություն ունենալ, քանի որ ԲԴԽ բոլոր անդամների ձայների հիման վրա պետք է որոշում կայացվի, իսկ, ահա, նոր փոփոխությամբ ԲԴԽ 5-ի ձայնի արդյունքում էլ կարող է որոշում կայացվել։ Ստացվում է՝ մյուս անդամները կան, բայց նրանք ուղղակի ֆիզիկապես նստած են, եւ նրանց ներկայությունը կամ խոսքը ոչինչ է: Իսկ ի՞նչ է կատարվել այս որոշման ընդունումից հետո դատական համակարգում:
Դատական համակարգից «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ կարգապահական վարույթների ու դատավորների լիազորությոնների դադարեցման նոր գործընթաց է սկսվում, եւ այս նախագծի ընդունմամբ ԲԴԽ-ն ճանապարհ հարթեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել