Ես ամեն առիթով ասում եմ, որ էս լուսավոր դարում նիկոլական լինելն ուղղակի ամոթ ա։ Բոլոր առումներով։ Սրանց գոյությունը գալիս ա ապացուցելու, որ էս միլիոնավոր տարիների էվոլյուցիան սրանց կողքով ա անցել, ոչ մի արդյունք չի տվել։
Եթե ապրեինք խավար միջնադարում, գրքի երես տեսած չլինեինք, մի տեղ կհասկանայի։
Օրինակ՝ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպում մի ծեր վանական թույնով էր պատել վանքի գրադարանում պահվող գրքերից մեկի էջերը, որպեսզի հոգևորականներն անգամ չկարդային ու չիմանային, որ Քրիստոսը ծիծաղել է, ու, որ ծիծաղելն ընդհանուր առմամբ անհրաժեշտ է մարդուն։ Այդ վանականն իր ողջ կյանքում պնդել էր, որ քրիստոնյան չպետք է ծիծաղի, որովհետև Քրիստոսն էլ չի ծիծաղել, ու իր այդ գաղափարը տարիներով սերմանել էր վանքի սպասավորների շրջանում, ու նրանց արգելված էր գրադարանի գաղտնի հատված գնալը, որ հանկարծ այդ գիրքը չգտնեին ու չկարդային։ Ով էլ կարդում էր՝ մեկ օր անց մահանում էր՝ էջը թերթելիս թունավորվելու արդյունքում։ Վերջում հոգևորականն այրում է ողջ գրադարանն ու մնում այդ կրակների մեջ, որպեսզի այդպես էլ չընդունի իր սխալ լինելը։ Կործանում է իրեն, կործանում է դարերով հավաքած գրադարանը, բայց չի ապաշխարում։
Փառք Աստծո, հիմա միջնադարում չենք, խելացի մարդիկ ամեն հարթակ օգտագործում են, որ մյուսներին բացատրեն, թե ինչ չարիք են այսօրվա իշխանություն կոչվածները։ Լրատվականները մանրամասն ներկայացնում ու ապացուցում են, թե ինչ ապիկար են սրանք, թե ոնց հանձնեցին Արցախն ու զիջեցին Հայաստանի անկախությունը։ Ու էս ամենին զուգահեռ կա մարդանմանների խավարամիտ մի ենթատեսակ, որը մինչ օրս պնդում է, որ «նիկոլի ընտանիքին գողացել, տարել, պահել էին, որ ստիպեին կապիտուլյացիան ստորագրեր», որ «Արցախն 94-ին էին հանձնել, պարզապես ժամկետ կար տալու, ու դա նիկոլի կառավարման տարիների հետ համընկավ»....
Էս տգետ տեսակը նման կերպ պարզապես չի ուզում վնաս հասցնել իր խղճուկ ինքնասիրությանն ու չի ընդունում, որ սխալվել է։ Էնքան են էս հիմարությունն ասել, որ արդեն իրենք էլ են հավատում դրան։ Ու այդպես էլ տգիտորեն սատարելով դավաճաններին, նրանք թույնով են պատում բոլոր նրանց, ովքեր ճշմարտությունն են ասում, ու դրան զուգահեռ այրում են այն դարավոր գրադարանը, որի ստեղծման գործում ոչ մի լումա չեն ներդրել, որովհետև իրենց պապերն այդ գրադարանն ասպատակողներից են եղել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել