Shamshyan.com-ը գրում է․
Փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20–ի սահմաններում 50-ամյա Արմեն Գևորգյանը իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և կողաշրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ ինքը չի տուժել:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2022/02/01/1206080/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել