Այս կոլաժում ամանորին նվերներ ստացած երեխաների մի մասն է միայն, ավելի շուտ՝ 1/3-ը։ Ովքեր չցանկացան նկարվել՝ չենք ստիպել, որովհետև ի սկզբանե ասել էի՝ սա օգնություն չի, որ տանք ու անպայման նկարենք։ Բոլոր նկարները էրեխեքեի ցանկությամբ, տեղ-տեղ էլ առաջարկությամբ են եղել։
Դրամահավաքի շրջանակներում նվերներ ստացան 322 երեխա, նախաձեռնության շրջանակներում՝ 353. Аревик Гарибянի, Anahit Yuzbashyanի և նրանց ընկերների շնորհիվ Վայոց Ձորի մարզի զոհված տղերքի 31 երեխայի նվեր Արևիկն ու Անահիտն էին կազմակերպել, տարել, հանձնել։ Շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ նաև Հայկազին ու «Վոլիոս» նախագծային ինստիտուտին, որի աշխատակիցները և՛ դրամահավաքին ակտիվ մասնակցություն ունեցան՝ փոխանցելով 500.000 դրամ, և՛ օգնեցին նվերները բաժանել Հայաստանի մարզերով ու Արցախով։
Շնորհակալ եմ Edgar Khachatryanին, որ առավոտից իրիկուն հետս կամ խաղալիքների խանութներով էր պտտվում, կամ Երևանում ու հարակից բնակավայրերում նվերներ բաժանում։
Շնորհակալ եմ Արցախի ներկայացուցչությունը ՀՀ-ում/ , ի դեմս Armine Hayrapetyanի ու աշխատակազմի աղջիկների՝ Բելլայի, Ինգայի, Մարինայի ու Լիլիթի, որ օգնեցին համակարգել Արցախի երեխաների տվյալներն ու նվերների գերակշիռ մասը հասցնել նրանց։
Շնորհակալ եմ բոլոր այն լավ ու բարի մարդկանց, ովքեր անտարբեր չգտնվեցին, ովքեր 1000 դրամից մինչև 500.000 դրամ փոխանցեցին իմ այս նախաձեռնությանը։ Այդ գումարներով երեխաների համար գնել ենք ամենալավ ու որակյալ խաղալիքներն ու նվերները։ 18 հեծանիվ, 4 բջջային հեռախոս, 2 պլանշետ, 2 հովերբորդ, տասնյակից ավել անվաչմուշկ, սքեյթեր, նկարչական պարագաներ, իսկական կիթառներ, արհեստական մեծ տոնածառներ իր խաղալիքներով, սահնակներ, զինվորական ու ձմեռային տաք հագուստներ ու կոշիկներ, smart ժամացույցներ, գրենական պիտույքներ ու գրքեր, սեղանի խաղեր, մանկական մահճակալ, փափուկ խաղալիքներ, անթիվ անհամար տիկինիկներ, տիկնիկի տնակներ, ավտոմատներ ու հեռակառավարվող մեքենաներ։ Երեխա կար 3-4 նվեր էր ուզել, ծնողն ասել էր՝ կարող եք մեկը գնել, մենք ասեցինք՝ չէ, նամակի միջի բոլոր նվերներն էլ գնելու ենք։ Ու բոլորն էլ գնեցինք ամենաորակյալը, այնպիսին, ինչպիսին մեր երեխաների համար կգնեինք։
Ապրեք դուք, որ կաք ու անտարբեր չմնացիք էս ամենին, ապրենք մենք, որ էս ամենը ինչպես հարկն էր կազմակերպեցինք ու սուրը փառքով դրեցինք պատյան ❤
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել