Երկու օր ա «ընդդիմությունը» գուժում է Փաշինյանի մոտալուտ վախճանը: Չէ, դե դա անդադար պրոցես է, որին ժամանակին ես էլ եմ մասնակցել, բայց էս երկու օր է, ինչ կրքերին առանձնահատուկ ուժգնություն է հաղորդել երկու իրադարձություն՝ Գելափի հարցման տվյալները և Փաշինյանի ստատուսը` երկար դադարից հետո:
Գելափի թվերի համաձայն կառավարության գործունեությանը 60.5%-ը չի հավանում: Սա ՀՀ պետական ինստիտուտներից երկրորդ ամենավարկաբեկված հիմնարկն է: Առաջինը 68% բացասական վարկանիշ ունեցող Ազգային Ժողովն է: Գելափի պնդմամբ նման ցուցանիշ ԱԺ-ն երբեք չի ունեցել: Ու, չգիտես ինչու, «ընդդիմություն» կոչեցյալը, էս թվերին հղում անելով, թմբկահարում է սեփական հաջողությունների մասին` մոռանալով իր` էդ ԱԺ-ի 30%-ը լինելու մասին: Ու հենց էդ ԱԺ-ն է ամենա վարկաբեկվածը բոլոր պետական ինստիտուտների մեջ:
Դեբիլների համար ավելի պարզ բացատրեմ՝ ժողովուրդը բոլորին ատում է, բայց, «Ազգային Ժողով» կոչված կրկեսը, ամենաշատն է ատում: Ու հենց այս թվերն էին առիթ հանդիսացել, որ Փաշինյանը վերադառնա իր սիրած ժանրին: Վստահ եմ շուտով նա կվերսկսի նաև ժողովրդի հետ լայվերով շփվելը: Շփման թեման, ինչպես և ակնկալվում էր, լինելու է կոմպրոմատը: Հայտնի Դոգի` առանց քֆուրի եթերաշրջանն է անելու: Կարամ ավելի կոնկրետ ասեմ՝ նա հատ-հատ սկսելու է խլել կամ փայ մտնել ռուսական կապիտալին պատկանող հիմնարկներ, ու որտեղ հանկարծ ինչոր խնդիր առաջացավ, նա կոմպրոմատի դոզա է ցփնելու գեներալիտետի/«ընդդիմության» վրա:
Իր գերխնդիրը նա լուծել է, իրեն «ընդդիմություն» է նշանակել մեկին, ով երբեք ոչ մի պարագայում չի կարող հավակնել իշխանության, ու էդ ֆոնին կոնսոլիդացնում է սեփական լծակները: Սկսել ա ԶՊՄԿ-ից, շուտով կանցնի ՀէՑ-ին, Գազպրոմին, բանկերին, ու ինչպես ասեց հենց ինքը` գլխավոր ռեյդերը, էսօրվա իր ստատուսում՝ «թերևս շարունակելի...»
Ինչքան ուզեք կարող եք բղավել Փաշինյանի գահավիժող վարկանիշի մասին, բայց նա էս պահին էն մարդն է, որ Հայաստան վերադարձած գերուն օդանավակայանում ձերբակալում է ու որևէ քաղաքական խնդիր չի ունենում: Իրեն արդեն գերիներով էլ շանտաժ անել չի լինում: Պատճառը շատ պարզ է: Եթե ուշքդ ու միտքդ Իխշան Զաքարյանին Սերժի տակ պայթեցնելն է, որ Սերժը հանկարծ չհավակնի ընդդիմության առաջնորդի դերին, ապա պայթում է ամեն ինչ, բացի Նիկոլից, ով իմիջիայլոց պիտի որ լիներ պայթեցման միակ թիրախը:
68% հիասթափությունը կապիտալիզացնում են Ռուբենը Վարդանյան, Արմանը Բաբաջանյան, Արամը Սարգսյան ու Շանթը Հարությունյան: ՏԻՄ ընտրությունների արդյունքները հենց դրա մասին են վկայում: Բնական է` հիշյալ չորսից կտրուկ առաջադիմելու շատ լավ շանսեր ունի Ռուբեն Վարդանյանն ու իր հաջողության հիմքում ոչ թե իր կապիտալն է լինելու, այլ Հայաստանում ռուսական կապիտալին անվտանգության գարանտիաներ տալը: Բնական է, որ մնացած երեքը նման երաշխիք չեն տա, տային էլ` հավատացող չկա: Հետևաբար մեր «հերոս» «ընդդիմադիրները» շուտով ողջ ոհմակով Սերժի փոխարեն Վարդանյան Ռուբենին են թիրախավորելու: Փաշինյանն էլ մի տեղ, սուրճը ձեռքին նստած, կվայելի էս ամենը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել