Զորքերի լրահամլրումը պատերազմի 3րդ-4րդ օրը դադարեցնելն անկյունաքարային նշանակություն ունեցող դրվագ է, ընդ որում՝ ոչ միայն բուն պատերազմի հետագա ընթացքը, այլև կապիտուլյացիային հետևած ողջ ժամանակամիջոցում տեղ գտած բոլոր տարօրինակությունները հասկանալու համար։
Հենց դրա համար է սկզբունքային, որպեսզի թե՛ իշխանությունը, թե՛ գեներալիտետը, թե՛ ընդդիմություն կոչվածը սկսեն էս հարցին պատասխանել։ Բայց չեն անում։ Չեն անում, որովհետև կծիկը կսկսի բացվել ու կպարզվի, որ սա իսկսկան պոռնոգրաֆիա ա, իսկ պոռնոֆիլմերում գլխավոր ու երկրորդական դերերի դերասանները, միևնույն է, մնում են պոռնոաստղեր։
Ավելին ասեմ. առանց քննիչ հանձնաժողովի էլ պարզ է, որ էս պատմության մեջ անմեղներ չկար։ Ընդդիմությունը, որքան էլ փորձի հայտարարել, որ Նիկոլը լրահամալրումը դադարեցրել է միանձնյա, միևնույն է, դա կլինի անհեթեթրություն, որովհետև անգամ եթե Նիկոլը նման հրաման տված լիներ, այն դեռ պետք է կատարվեր, իսկ կատարողները 1 հոգի չէին, 10 հոգի չէին, դա հարյուրավոր գեներալներ, սպաներ, զինկոմիսարիատների ներկայացուցիչներ էին, այդ որոշման մասին գիտեին հազարավոր մարդիկ՝ քաղաքական, հասարակական և մեդիա միավորումներից։ Որևէ մեկը մատը մատին տալի՞ս էր։ Ո՛չ։
Գեներալիտետը՝ իմանալով, որ լրահամալրումը կանգնեցվել է, սիրահոժար կերպով Նիկոլից կոչումներ ու պաշտոններ էր ստանում, հասարակությունը արծրունական «ՀաղԴելու ենք»-ի մասսովկայի դերն էր սիրահոժար կատարում ու մի մասն էլ երևի ուրախ էր, որ լրահամալրում չկա, չէ՞ որ տենց ո՛չ իրենց, ո՛չ իրենց հարազատներին ռազմաճակատ չէին տանում։ Ընդդիմությունն էլ՝ փոխանակ սրա մասին աղաղակեր, Արցախի անկախությունը ճանաչեր, որոշել էր ռետրո-նոստալգիկ տվայտանքների մեջ ընկնել ու 30 տարում ստեղծված պետական ինստիտուտները թողած՝ պետական պահպանության կոմիտե էր առաջարկում ստեղծել։
Ու էս վիճակը, երբ բոլորը լավագույն դեպքում գերադասում են իրենց շլագի տեղ դնել ու մատով մյուսի վրա ցույց տալ, դույզն ինչ չի փոխվել։ Լրահամալրումը կանգնեցնելու անկյունաքարային դրվագը ուշ չէ բացահայտել, ավելին ասեմ՝ վաղ թե ուշ դա արվելու է, բայց ավելի լավ է անել դա վաղ։ Վաղ անելու համար էլ պետք է օրինակ՝ ԱԺ-ում գործի քննիչ հանձնաժողով։ Էդ ղալլաթն արեցին՝ Նիկոլին լեգիտիմացրին, մեծամասնությունն էլ շնորհեցին ՔՊ-ին։ Հիմա ԱԺ էս կազմը մենակ մի օգուտ կարող է տալ պետությանը՝ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելուն ձեռնամուխ լինի։ Մնացած ամեն ինչ կրկես է ու քաղաքական բալագան։
Չեն անում։ Պրինցիպի ընկած չեն անում։ Ի՜նչ ասես անում են՝ Ղազինյանին հավերժ չընտրվողի դերում են կարգում, իրար ծեծում ու հայհոյում են, ամբիոնից խրոխտ ստատուսներ են կարդում, Ասպրամ Կրպեյանի ազգանունից բռնած՝ թիկունքով վերջացրած քաղաքական իրադարձություն են սարքում, բայց քննիչ հանձնաժողով չեն ստեղծում։ Մի բան էլ ասում ես, փորձում ես քաղաքական դիսկուրս ստեղծել, քաղաքական օրակարգ ձևավորել, 2018ի նմուշի նիկոլիզմի «լավագույն» ադաթներով վրա են տալիս՝ էլ ֆեյքերով, էլ անձնավորումներով, էլ անձի պաշտամունքով, էլ պաթոսկոխ անելով։
Ու որքան ես կողքից նայում եմ այս ամենին, այնքան ավելի պարզ է դառնում, որ 2018ից հետո առանձնապես ոչինչ չի փոխվել։ Թերևս՝ կուռքերի քանակն է մի քիչ ավելացել, բայց ոչ զոմբիների թիվն ա պակասել, ոչ էլ բարոյականությունն ու ճշմարտությունն են սածիլ տվել մեր գաղջ մթնոլորտում։
Տղերքն էին ափսոս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել