Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ, մենք տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք: Ըստ մեր աղբյուրների, Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, վիրավորը մահացել է:

Փորձեցինք, տեղեկությունը ճշտել Վարդենիսի զինվորական հոսպիտալից, որտեղից հաստատեցին, որ զոհ ունենք, նա Արագածոտնի մարզից է:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հաստատել էր, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել