Նիկոլ Փաշինյանը սյուն թվականի մայիսին հայտարարում էր, որ սահմանի ողջ երկայնքով մեր եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք։
Ինչքան փորձում եմ երեւակայությունս լարել եւ պատկերացնել , թե ինչպե՞ս, ինչպե՞ս է հնարավոր, որ սահմանի ՈՂՋ ԵՐԿԱՅՆՔՈՎ տեղի ունենա զանգվածային ծեծկռտուք եւ հայ զինվորականը, զենքը ուսին, սահմանի ոչ մի հատվածում մատը չտանի ձգանին եւ չկրակի։
Ի՞նչ պետք է լինի, որ նման բան տեղի ունենա ։
Կարծում եմ պատասխանը առավել քան հստակ է ։ Սահմանի ողջ երկայնքով հրաման է եղել Չկրակելու ։
Եթե այդպես է , ապա Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է , պետք է քննության առարկա դառնա համապատասխան կառույցների կողմից։
Տարբերակները երկուսն են , կամ Փաշինյանը սյուն թվականի մայիսին ինքն է իջեցրել նման հրաման, կամ առանց իր տեղյակ լինելու է նման հրաման եղել, ինչը խոսում է այն մասին, որ երկրի ղկավարը մեղմ ասած կոմպետենտ չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել